Իրանի եւ Ադրբեջանի պաշտոնյաները քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհի հարցը

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին Թեհրանում ընդունել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին: 

Ադրբեջանական կողմի տվյալով՝ օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև գործակցության հեռանկարը տնտեսության, առևտրի, ներդրումների, հաղորդակցությունների, նավթագազային, հումանիտար և այլ ոլորտներում։

Ըստ հաղորդագրության` կողմերը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման հարցը: Անդրադարձ է եղել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմանը և այլ նախագծերի իրականացմանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print