Պուտինը պատրաստ է բանակցություններ վարել Զելենսկու հետ. Պեսկով

Կրեմլում հայտարարել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցություններ վարել Վլադիմիր Զելենսկու հետ, բայց, միևնույն ժամանակ, կարևոր է հաշվի առնել պետության ղեկավարի պաշտոնում վերջինիս լեգիտիմության հետ կապված իրավական ասպեկտները:

Լրագրողների հարցին՝ արդյոք Ռուսաստանի նախագահը պատրաստ է բանակցել ուկրաինացի գործընկերոջ հետ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Պուտինը բազմիցս ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի բանակցել նաև Զելենսկու հետ։ Միևնույն ժամանակ, պայմանավորվածությունների իրավական ամրագրումը ենթակա է լուրջ քննարկման՝ հաշվի առնելով իրականությունը, որը խոսում է Զելենսկու լեգիտիմությունը վիճարկելու հնարավորության մասին»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print