Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 18-ից 19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման ու տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 18-ական, խարդախության՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 10, թմրանյութի իրացման՝ 5, հոգեկան ներգործության, խուլիգանության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի և փաստաթղթեր կեղծելու՝ 4-ական, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ինքնիրավչության, պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու ու սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, ավտոմեքենայի գողության ու վստահված գույքի հափշտակման՝ 2-ական, ավազակության, անձնական ունեցվածքի գողության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, կաշառք տալու, ստանալու, փաստաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելու, ապօրինի կերպով ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու, կեղծ ալկոհոլային խմիչքներ իրացնելու, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության, խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար․1 մարդ զոհվել է, 10-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: