Իրանում մեկնարկել է «Մեծ մարգարեի ուժը 19» զորավարժությունների 2-րդ փուլը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը սկսել են «Մեծ մարգարեի ուժը-19» զորավարժությունների 2-րդ փուլը, որի շրջանակում  փորձարկվելու են նոր զինատեսակներ և տեխնիկա, որոնք վերջերս ներդրվել են ԻՀՊԿ ստորաբաժանումներում:

Ինչպես հայտնում է ԻՌՆԱ-ն, զորավարժություններն անցկացվում են երկրի հարավ-արևմուտքում:

Դրանց շրջանակում ԻՀՊԿ ցամաքային զորքերի մասնագիտացված ստորաբաժանումները կիրականացնեն առաջադրանքների լայն շրջանակ, ներառյալ հարձակողական և պաշտպանական գործողությունները, ռադիոէլեկտրոնային պայքար, ինչպես նաև զրահատեխնիկայի, հրթիռային համակարգերի, ԱԹՍ-ների, ուղղաթիռների և հրետանու զանգվածային օգտագործումը: Զորավարժությունները կշարունակվեն մի քանի օր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print