Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ Տեղեկությունը փոխանցում է Sputnik Արմենիան՝ հղում անելով հայտնեց ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը լրագրողների հետ։
Նրա խոսքով` քննարկումները կանցկացվեն դեկտեմբերի 5-ին, երբ Ադրբեջանի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ կողմերը մանրամասն կքննարկեն տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր, հատուկ ուշադրություն կդարձվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ համաձայնագրերի կատարման ընթացքի քննարկմանը։
Զախարովան ընդգծեց, որ համաձայնագրերը կոչված են ապահովելու հայ–ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորումը։