🎥Անհուսալի վարկ ունեցող 1000 ից ավելի քաղաքացի է դիմել սոցիալական ծրագրի համար

Առնվազն 3 տարի անհուսալի վարկեր ունեցող անձանց եկամտային հարկը կուղղվի վարկի մարմանը։ Բացի դրանից՝ շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը ներկայիս մինչև 50 տոկոսի փոխարեն կսահմանվի 20 տոկոս: 2024թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը հանրապետությունում կազմում է շուրջ 341 հազար։ Ներդրված սոցիալական ծրագրի մասին ի՞նչ են մտածում Կապանում, դիտե՛ք տեսանյութում։




Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print