Ավելի քան 1700 բեռնատար է սպասում վրաց-ռուսական սահմանին՝ Վերին Լարսի անցակետով անցնելուն, հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը, փոխանցում է Sputnik Грузия-ն։
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկության արգելքը սահմանվել է առավոտյան՝ ձնահոսքի վտանգի պատճառով: Ընդհանուր առմամբ, հերթում, ըստ վերջին տվյալների, կա 1 753 բեռնատար: