Սպասվում է ինտենսիվ ձյուն

Հանրապետության տարածքում փետրվարի 20-23-ը շրջանների զգալի մասում, փետրվարի 24-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 20-ին և 21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 20-ին և 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

Երևանում փետրվարի 20-23-ն սպասվում է ձյուն, 20-ին և 21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print