Մոսկվայում այրվում է Համակարգչային ճարտարագիտության ինստիտուտի շենքը։ Վարշավսկոե մայրուղու վրա հրդեհ է բռնկվել՝ 1500 քմ մակերեսով։
Փլուզվել է այրվող շենքի տանիքը։ Հրդեհին վերագրվել է բարդության բարձր մակարդակ։
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ 30 մարդ կարողացել է ինքնուրույն լքել շենքը, տուժածներ չկան։