ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշելով, որ դրա որևէ հոդված գոյություն չունի․
«Նոյեմբերի 9»-ի որևէ հոդված գոյություն չունի, և սա է դե ֆակտո իրականությունը»։
Ըստ նրա՝ «Նոյեմբերի 9»-ը միայն մեկ հոդված չունի, ևս 8 հոդված կա․ «Տեսել ենք, թե այդ 8 հոդվածի հետ ինչեր տեղի ունեցան։ Ինչպե՞ս կարող է որևէ մեկը՝ քաղաքական գործիչ լինի, թե ոչ, այդ 8-ի հետ տեղի ունեցածը չընդունել և մեկ հոդվածի համար ասել, որ պետք է վերադառնալ փաստաթղթին, նույն ճանապարհը կրկնել։ Դրա համար ես էդ կարծիքը չեմ կիսում»։
Արմեն Գրիգորյանը պատասխանել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, թե «Ադրբեջանն այս պահին ռազմական հարձակում է ծրագրում, ու դա կասեցնելու միակ ձևը «Նոյեմբերի 9»-ն է»։