Հայաստանում այսօրվանից մեկնարկում է ԵՄ դիտորդական առաքելության նոր մանդատը

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի իր էջում հաղորդագրություն է տարածել.

«ԵՄ դիտորդական առաքելության նոր մանդատի առաջին օրը հպարտությամբ հաստատում ենք, որ կշարունակենք հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և կշարունակենք պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում: Նոր վավերականության ժամկետն է 20.02.2025 -19.02.2027»:

Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 30-ին որոշում էր ընդունել Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը ևս երկու տարով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը երկարաձգելու մասին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print