Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հրապարակել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդներին։ Այս շաբաթ տեղի են ունեցել մրցաշարի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները, որոնցում հաղթողները դուրս են եկել 1/8 եզրափակիչ։
- Կիլիան Մբապե, «Ռեալ» (հեթ-տրիկ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում),
- Վիտինյա, ՊՍԺ (գոլ «Բրեստի» դեմ),
- Նոա Լանգ, ՊՍՎ (գոլային փոխանցում «Յուվենտուսի» դեմ),
- Օրկուն Կյոկչյու, «Բենֆիկա» (գոլ «Մոնակոյի» դեմ),
Հաղթողը կորոշվի քվեարկությամբ։ Հարկ է նշել, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ են դուրս եկել եկան «Ռեալը», ՊՍՎ-ն, «Բենֆիկան» և ՊՍԺ-ն։ ՉԼ գործող գավաթակիրը Մադրիդի «Ռեալն» է։