Բացահայտվել է հանցագործության 120 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 19-ից 20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 7, խարդախության ու թմրանյութի իրացման՝ 6-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 5, խուլիգանության՝ 4, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու զինվորական ծառայությունից խուսափելու՝ 3-ական, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, կեղծ փաստաթղթի, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու և ապօրինի կերպով ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, ինքնավնասման, պետական սահմանն ապօրինի հատելու, ինքնիրավչության, շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, թմրամիջոցի մաքսանենգության, ինքնասպանության հասցնելու՝ 1-ական դեպք։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print