Թունիս – Ֆրանսիա` 1:0
Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը մրցեց Թունիսի թիմի հետ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը պարտվեց նվազագույն հաշվով։
58-րդ րոպեին Թունիսի հավաքականի եւ ֆրանսիական «Մոնպելիեի» 31-ամյա հարձակվող Վահբի Խազրին բացեց խաղի հաշիվը։
Ֆրանսիայի հավաքականը դեռ նախորդ տուրում էր երկու հաղթանակից հետո ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրն ու առաջին տեղը՝ 6 գոլի շնորհիվ։
Ավստրալիա-Դանիա` 1:0
D խմբից երկրորդ ուղեգիրը նվաճեց Ավստրալիայի հավաքականը, որը նվազագույն հաշվով պարտության մատնեց Դանիայի թիմին եւ 6 միավորով գրավեց երկրորդ տեղը։
Ավստրալիայի թիմի հաղթական գոլը 60-րդ րոպեին խփեց ավստրալական «Մելբուրն Սիթիի» 31-ամյա հարձակվող Մեթյու Լեկին։
Այսպիսով, D խմբից ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում պայքարը կշարունակեն Ֆրանսիայի և Ավստրալիայի հավաքականները: Թունիսը խմբում երրորդն է, իսկ Դանիան` վերջինը: