Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության նիստում ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ երիտասարդների մոտ մեքենա վարելիս լուրջ խնդիր է ոչ այնքան հեռախոսով խոսելը, որքան՝ դրանով զբաղվելը, համացանց մտնելը, հաղորդագրություն գրելը։
«Վարել-խոսելը մի պրոբլեմ է, բայց վարել և զուգահեռ կարդալ, իհարկե, ավելի լուրջ պրոբլեմ է»,- ասաց Փաշինյանն՝ ընդգծելով, որ այլ խնդիր էլ կա․
«Երբ պարեկը տուգանում է, մարդը դիմում է դատարան և ապացույցներ պահանջում։ Դե, բերեք ապացուցեք․ տեսանյութ չկա։ Այդ տուգանքը զրոյանում է։ Դե յուրե, մարդն ասում է՝ տուգանել եք, լավ եք արել։ Դե եկեք, դատարանում ապացուցեք։ Իսկ այդ ապացույցի հարցը պետք է լուծել։ Որովհետև մարդը տուգանվեց, գնաց դատարան, դատարանում հաղթեց, հետո էլ ասաց՝ իմ ծախսերը փոխհատուցեք։ Վերջում ստացվում է 5000 դրամ տուգանում ենք՝ 40.000 դրամ ետ տալիս։ Ծախսային քաղաքականության խնդիր կա։ Անվտանգության քաղաքականությունն էլ առանձին բան է։ Ընդ որում, պրետենզիա չկա օրենսդրության մասով․ դա նորմալ է»,- նկատեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում