Փետրվարի 21-ին՝ ժամը 8:30֊ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Էջմիածնի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Այս մասին հայտնում եմ ճանապարհային դեպարտամենտից։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան քաղաք, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Թումանյան, Վանաձոր-Ստեփանավան, Ախուրյանից մինչև Բավրա, Նոյեմբերյան-Ոսկեպար-Ջուջևան, Ուշից մինչև Ապարան ճանապարհահատվածները, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վերոնշյալ ճանապարհահատվածները փակվել են երթևեկության անվտանգությունից ելնելով պարեկային ծառայության հետ համագործակցության արդյունքում։
Աշոցքի, Ամասիայի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ- Արթիկ-Մեծ Մանթաշ ճանապարհահատվածում, Սիսիանից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։