Եղեգնաձորում ոստիկանները պարզել են գողություն կատարողին

ՀՀ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները բացահայտել են գողության հերթական դեպքը։

Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 19-ին Քարագլուխ գյուղի 48-ամյա մի բնակիչ գողության վերաբերյալ հաղորդում էր տվել, ըստ որի նոյեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրով անցնող հիդրոէլեկտրակայանի խողովակաշարից տարել են ջրի ծավալը չափող սարք։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը։ Շատին գյուղի 61-ամյա մի բնակիչ էր։ Նա հրավիրվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին ու հայտնեց, որ գողությունն ինքն է արել, իսկ գողոնը թաքցրել է իր առանձնատանը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն»,-նշվում է հաղորդագրությունում։



Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print