Փաշինյանը համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման թեմայով խորհրդակցություն է անցկացրել

Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը նպաստելու է ոչ միայն թափանցիկության ապահովմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, այլ նաև ունենալու է էական հակակոռուպցիոն էֆեկտ, կառավարության խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցած խորհրդակցության ընթացքում Քննարկվել են Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ մինչ այժմ իրականացված քայլերն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել համակարգի գործունեության, հայտարարագրման գործընթացի հնարավորինս պարզեցման և այլ հարցերի շուրջ:

«Վարչապետը կարևորել է վերոնշյալ ինստիտուտի ներդրումը և ընդգծել, որ այն պետության և քաղաքացու հարաբերություններում ունենալու է առանցքային նշանակություն: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը նպաստելու է ոչ միայն թափանցիկության ապահովմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, այլ նաև ունենալու է էական հակակոռուպցիոն էֆեկտ»,-նշվում է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների նախագահները և պաշտոնատար այլ անձինք:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print