Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսեց պայքարը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայում: Մեր ընտրանին ընդգրկված է C3 խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Լիխտենշտեյնի, Ղազախստանի և Լյուքսեմբուրգի ընտրանիները:
Կանանց Հայաստանի ազգային հավաքականն առաջին խաղում ընդունեց Լիտենշտեյնի ընտրանուն և հաղթեց 6:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացեց Մարաալ Արթինը 7-րդ րոպեին: Րոպեներ անց մեր ընտրանու առավելությունը կրկնապատկեց Օքսաննա Պիզլովան: Առաջին խաղակեսի վերջում էլ Լարա Կազանջյանի խփած գոլի արդյունքում թիմերն ընդմիջման գնացին 3:0 հաշվի պայմաններում: 51-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Աննա Դալլաքյանը: 1 րոպե անց Լիխտենշտեյնի հավաքականի կազմում Կատարինա Ռիշը կրճատեց հաշվի տարբերությունը: Եվս 1 րոպե անց Լարա Կազանջյանը դուբլ ձևակերպեց, 71-րդ րոպեին էլ դարձավ կանանց Հայաստանի ազգային հավաքականի պատմության առաջին հեթ-տրիկի հեղինակը՝ հաշիվը դարձնելով 6:1: Մեր հավաքականը տարավ իր պատմության ամենախոոր հաշվով հաղթանակը:
Հայաստան — Լիխտենշտեյն՝ 6:1 (3:0)
Արմավիր, Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Տյաշա Միսյա (Սլեվենիա)
Գոլերը՝ Մարալ Արթին, 7, Օքսաննա Պիզլովա, 13, Լարա Կազանջյան, 44, 53, 71, Աննա Դալլաքյան, 51 (11մ) (Հայաստան), Կատարինա Ռիշ, 52 (Լիխտենշտեյն)