Հայաստանում ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող ընկերությունները 1 օրում ավելի քան 1,000 վթար են գրանցել․ Ապահովագրողների միություն

ՀՀ-ում ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող ընկերությունները 1 օրում ավելի քան 1,000 վթար են գրանցել։ Այս մասին հայտնում է   Հայաստանի ապահովագրողների միությունը:

«Փետրվարի 20-ից Հայաստանի տարածքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մեծ թվով ավտոպատահարներ են գրանցվել:

ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող 6 ապահովագրական ընկերությունները միասին 1 օրում ավելի քան 1,000 վթար են գրանցել։

Սա աննախադեպ իրավիճակ է, համակարգը գերբեռնված է, հեռախոսագծերը՝ ծանրաբեռնված։

Միաժամանակ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն, ՀՀ ՆԳՆ համապատասխան ծառայությունների հետ փոխգործակցությամբ, աշխատում է արտակարգ ռեժիմով՝ փորձելով սեղմ ժամկետում սպասարկել բոլոր պատահարները։

Հարգելի  քաղաքացիներ,հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Մաղթում ենք ապահով ու անվտանգ ճանապարհ»,-ասվում է հայտարարությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print