🎥«Արի՛ Կապան ինքնաթիռով»․ կապանյան կոլորիտը Զվարթնոցում

Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում «Զվարթնոց» օդանավակայան մտնող յուրաքանչյուր ոք կարող է ծանոթանալ «Արի՛ Կապան ինքնաթիռով» խորագրով ցուցահանդեսին, որի շրջանակներում Կապանն ու կապանցին կներկայացվեն լուսանկարիչ Նարեկ Արշակյանի աչքերով:

Հիշեցնենք՝ Կապանի «Սյունիք» օդանավակայանը վերաբացվել է 2023 թվականին, իսկ  2024-ին Երևան-Կապան-Երևան երթուղով իրականացվել է 71 չվերթ։ Իրականացվում էր շաբաթական երկու, իսկ 2024 թվականի սեպտեբերից՝ շաբաթական երեք չվերթ։ 

Օդանավակայանի և ինքնաթիռի պահպանման ամբողջ ծախսը փոխհատուցում, իսկ  Երևան-Կապան-Երևան երթուղու սուբսիդավորումն ամբողջությամբ  իրականացնում է  ԶՊՄԿ-ն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print