Ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու դեպքում բուժման ծախսերը կփոխհատուցվեն․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է եղանակային պայմանների հետ կապված որոշման հետ։

«Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից: Զգույշ և զգոն եղեք»,- գրել է նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print