Ռուս-ամերիկյան հաջորդ հանդիպումը նախատեսվում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում. Ռյաբկով

Պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ռուս-ամերիկյան հաջորդ հանդիպումը նախատեսվում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում՝ РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Սկզբունքային պայմանավորվածություն կա այսպես կոչված «գրգռող հանգամանքների» համակարգային և մանրամասն մշակման համար համապատասխան համալիր խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ։ Անհրաժեշտ է տեղեկատվություն ստանալ, թե ով է հանդես գալու որպես ամերիկյան կողմի մեր զրուցակիցն այս մակարդակում»,- նշել է դիվանագետը:

Ռյաբկովը հստակեցրել է, որ հանդիպումը կկայանա երրորդ երկրում, այժմ համաձայնեցնում են կոնկրետ վայրը:

«Մենք դեռ Էր Ռիադում փոխանցել ենք այդ հարցերի վերաբերյալ մեր մոտեցման տարրերը: Ամերիկացիները հիմա դրանք դիտարկում են»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print