Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել «չքաղաքականացնել» Բաքվում բրիտանական BBC-ի գրասենյակի փակման հարցը։
«Կորպորացիայի կողմից հարցի էության քաղաքականացումը եւ խեղաթյուրումը, նրա հայտարարությունները խոսքի ազատության մասին, որն արվել է երկակի ստանդարտների դիրքերից, ցավալի են եւ անընդունելի», — ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։
Հաջիզադեն նշել է, որ նման որոշումներ են կայացվել մի շարք այլ արտասահմանյան լրատվամիջոցների գրասենյակների վերաբերյալ։
BBC-ն անցյալ շաբաթ հայտարարել էր Ադրբեջանում գրասենյակը փակելու իր որոշման մասին՝ ընդգծելով, որ այն հարկադրված է եղել եւ ընդունվել է Ադրբեջանի ԱԳՆ-ից բանավոր ծանուցում ստանալուց հետո։