Վերանայվում են սպառողներին վաճառվող Էլեկտրաէներգիայի սակագները: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը Գարեգին Բաղրամյանը, տեղեկացնում են Sputnik Արմենիան։
«Այս պահին ասել չեմ կարող` սպառողների համար սակագնի փոփոխություն կլինի, թե ոչ։ Ամեն ինչ պարզ կլինի 10 օրից, երբ վերջնականացնենք էլեկտրականության արտադրության հաշվեկշիռները»,–ասաց Բաղրամյանը։