Սյունիքում նախկին գյուղապետի մասնակցությամբ միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում նախկին գյուղապետ Արտավազդ Հակոբյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիշեցնենք, որ 2024թ․ փետրվարի 19-ին Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում միջադեպ է տեղի ունեցել հարևանների միջև։ Վիճաբանության մասնակիցներից մեկը, ըստ մամուլի տեղեկությունների, բնակավայրում նախկին գյուղապետ Արտավազդ Հակոբյանն է։

ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ հոգեկան ներգործության), 195-րդ 1-ին մասով (ֆիզիկական ներգործության), 334-րդ հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու) հատկանիշներով:

«Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա, կա մեկ տուժող: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»,- հայտնեց Ավդալյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print