Ռուս հումորիստ Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Եվրամիության կողմից սահմանված նոր պատժամիջոցների ցանկում: Թարմացված ցուցակը հրապարակվել է Եվրոպական խորհրդի կողմից: Ցուցակում ընդգրկվել է նաև ռուս հեռուստահաղորդավարուհի Յուլիա Բարանովսկայան:
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև սենատոր և շախմատիստ Սերգեյ Կարյակինը, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Նագորնին, Միացյալ ավիաշինական կորպորացիայի ղեկավար Վադիմ Բադեհան, գործարար Ալբերտ Ավդոլյանը, ինչպես նաև սենատորներ Յուրի Նիմչենկոն և Անդրեյ Դերկաչը:
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը հաստատել է 2025 թվականի փետրվարի 24-ին: Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների ցանկում ընդգրկված է 48 անձ և 35 կազմակերպություն: Սահմանափակող միջոցառումների տակ են հայտնվել նաև ռուսական ութ լրատվամիջոցներ: Բացի այդ, Եվրամիությունն առաջին անգամ արգելք է սահմանել երրորդ երկրների բանկերի և ֆինանսական կազմակերպությունների համար, որոնք օգտագործում են SWIFT-ի ռուսական անալոգը:
radar.am