ԱԳՆ-ի անդրադարձը Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանել են Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հայտարարությունը՝ նոյեմբերի սկզբին սահմանին տեղի ունեցած հայ-թուրքական տեխնիկական պատվիրակությունների հանդիպման վերաբերյալ: 

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այդ հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հանրայնացրել էր դեռևս նոյեմբերի սկզբին:

 «Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռք բերված պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր: Քննարկումները շարունակվելու են»,- ասաց Հունանյանը:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել էր, մոտ ապագայում հնարավոր է թույլատրել երրորդ երկրների քաղաքացիներին անձնագրերով հատել հայ-թուրքական սահմանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print