Փետրվարի 21-23-ը ներառյալ Սյունիքում գրեթե առանց դադարի ձյուն էր տեղում: Մարզային մի շարք կառույցներ այս օրերին աշխատել են արտակարգ ռեժիմով, արդյունքում հպարտորեն նշում են` թե՛ 911, թե՛ 102 զանգահարած որևէ քաղաքացի անարձագանք չի մնացել` անկախ գտնվելու վայրից կամ դիմելու ժամից: Սյունիքում եռօրյա առատ ձյունը արտակարգ պատահարների առիթ չի դարձել փրկարար և պարեկային ծառայության, շտապօգնության, համայնքային ու մարզային իշխանությունների, ճանապարհը սպասարկող կազմակերպությունների համատեղ ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ:
