Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա քայլերում դրանով կառաջնորդվի», լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` պատասխանելով Բաքվում Ռուսական տան և Sputnik-Ադրբեջան լրատվական գործակալության փակման ֆոնին երկու երկրի հարաբերությունների մասին հարցին։
BBC-ի և Russia Today-ի (Sputnik-Ադրբեջան) ներկայացուցչությունները վերացվել են։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ Նրա խոսքով՝ հավատարմագրումը հնարավոր է միայն մեկ թղթակցի տեսքով։
Միաժամանակ Այխան Հաջիզադեն նշել է, որ չեղյալ է հայտարարվել «Ամերիկայի ձայն» ռադիոյի թղթակցային հավատարմագրումը։