Առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 25-26-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում փետրվարի 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ ձյուն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print