Հայաստանի տնտեսական ակտվիությունն աճել է

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, 2024թ․ նույն ամսվա համեմատ․ աճել է 7.1%–ով:

Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի հրապարակած սոցիալ-տնտեսական վիճակի մասին օպերատիվ ամփոփագրից։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 10.4%–ով,

Փոխարենը շինարարությունն է աճել 11.6%–ով։

Առևտրի շրջանառությունն աճել է 9.6%–ով

Ծառայությունների ծավալը՝ 12.6%–ով

Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 7.8%–ով

Կտրուկ նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը՝ 40%–ով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 49.2%–ով, ներմուծումը՝ 33.5%–ով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print