Վրաստանում ծանր եղանակային պայմանները կրիտիկական իրավիճակ են ստեղծել մի շարք շրջաններում

Ծայրահեղ եղանակային պայմանները բարդ իրավիճակ են ստեղծել Վրաստանի մի շարք շրջաններում՝ Աջարիայում, Գուրիայում և Իմերեթիում։

Լրատվամիջոցների տվյալով՝ որոշ շրջաններում ձյան շերտի բարձրությունը կազմում է մինչև երկու մետր։ Հաղորդվում է, որ մի շարք շրջաններում ջրի, գազի և էլեկտրականության մատակարարումը խափանվել է: Չեն գործում հասարակական տրանսպորտը, մանկապարտեզներն ու դպրոցները։

Բազմաթիվ բնակավայրեր կորցրել են կապը շրջկենտրոնների հետ։ Լանչխութի շրջանում ձյան պատճառով վնասվել է ավելի քան 40 տան տանիք։ Տեղի իշխանությունները սկսել են տարհանել բնակիչներին:

Աջարիայում ևս գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ կան: Ծովափնյա Բաթում քաղաքում ձյան ծածկույթի բարձրությունը գերազանցել է 50 սմ-ը, Լեռնային Աջարիայում՝ արդեն մոտ մեկ մետրը: Բաթումի օդանավակայանը չորրորդ օրն է՝ չվերթներ չի ընդունում, նախօրեին վնասվել է օդանավակայանի շենքի տանիքը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print