Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում գտնվող Խաչի լեռնանցքում ձնահյուսի բարձր վտանգի պատճառով երթևեկությունը սահմանափակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար»,– ասաց նա։