ԱՄՆ-ում դաշնային դատարանը պատրավորեցրել է 7,25 մլն դոլար փոխհատուցում վճարել 74-ամյա կնոջը, որը ողնաշարի կոտրվածք է ստացել Universal Studios Hollywood-ի Harry Potter and the Forbidden Journey ատրակցիոնը նստելու հետևանքով:
Ինչպես հայտնում է apnews.com-ը, Փամելա Մորիսոնը հայտնի ատրակցիոնը նստել էր թոռան հետ՝ 2022-ի սեպտեմբերին: Սակայն կնոջը խնդրել էին դուրս գալ, քանի որ նրա ամրագոտիները պատշաճ կերպով չէին ամրացել: Ըստ հայցի՝ Մորիսոնը ատրակցիոնից իջել է, սայթաքել և ընկել, երբ քայլում էր շարժվող քայլուղով:
Նրա փաստաբան Թեյլոր Քրուզը պնդել է, որ Մորիսոնի ընկնելու և ողնաշարի կոտրվածք ստանալու պատճառը եղել է այն, որ աշխատակիցների շարժվող քայլուղին չեն կանգնեցրել և կնոջը ապահով դուրս գալը չեն ապահովել: Եռօրյա դատավարությունից հետո Կալիֆոռնիայում դատարանը վճռել է, որ ժամանցի և զվարճանքի այգին պետք է տուժածին վճարի 250,000 դոլար՝ ապագա բժշկական ծախսերի համար, 2 միլիոն դոլար՝ անցյալում կրած ցավերի և տառապանքների, 5 միլիոն դոլար՝ ապագա ցավի և տառապանքի համար, ասել է փաստաբանը: