Ուկրաինան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ զարգացման վերաբերյալ համաձայնագրի վերջնական տարբերակի շուրջ, այս մասին BBC-ին հայտնել է Ուկրաինայի կառավարության աղբյուրը։
Երեքշաբթի երեկոյան ուկրաինական և արևմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ Կիևը համաձայնել է ստորագրել բնական պաշարների, այդ թվում՝ նավթի և գազի մշակման մասին փաստաթղթի նոր տարբերակը։
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան AFP-ին ասել է, որ ստորագրումը կարող է տեղի ունենալ ուրբաթ: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ծրագրել է այդ օրն այցելել ԱՄՆ: