Թալանել են Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի տունը. ԶԼՄ

Թալանել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի տունը։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am–ը։

Ըստ կայքի` երեկ գիշեր ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը և Երևանի քրեական վարչությունը մի խումբ անձանց է վնասազերծել, որոնք կասկածվում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում պաշտոնատար անձանց տները թալանելու մեջ:

«ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` այս օպերացիայի իրականացումը խոր արմատներ ունի: Բանն այն է, որ օրեր առաջ թալանել են Նազելի Բաղդասարյանի՝ Աջափնյակում գտնվող բնակարանը և խոշոր չափերի գումար հափշտակել»,– ասված է հաղորդագրությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print