Քաջարանցի 6-10 տարեկան երեխաներն այսուհետ ֆուտբոլ խաղալ կսովորեն հենց իրենց համայնքում։ «Սյունիք» ֆուտբոլային ակումբի մարզիչները պարապմունքներ կանցկացնեն նաև Քաջարանում: Ակումբի՝ անհավանական թվացող նախագիծը` ֆուտբոլային դպրոցներ ունենալ մարզի բոլոր համայնքներում, այսպիսով իրագործված է, հաջորդիվ առավել մեծ ծրագրերն են` Հայաստանի առաջնությունում ունենալ թիմեր ու չեմպիոններ յուրաքանչյուր համայնքից: Հիշեցնենք, որ «Սյունիք» ֆուտբոլային ակումբում մարզումներն անվճար են:
