ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում զարգացնում է համագործակցությունը Իրանի և Թուրքիայի հետ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է  ««Ռոսատոմ» պետական կորպորացիան բանակցություններ է վարում Իրանի հետ այդ երկրում ևս մեկ ատոմակայան կառուցելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Ապագա տեխնոլոգիաների ֆորումի» ընթացքում։ 

 Ստացվում է, որ Ռուսաստանը ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում Իրանի և Թուրքիայի հետ։ Մինչդեռ Հայաստանում նույն Թուրքիայի և այլ արտաքին խաղացողների ճնշման տակ քննարկվում է երկրի միակ ատոմակայանի փակման հարցը, իբր թե՝ մոդուլային ատոմակայանի կառուցման անորոշ հեռանկարով»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print