Թրամփը հայտարարել է վիզային նոր ծրագրի մասին

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է վիզային նոր ծրագրի մասին․ 5 միլիոն դոլարով հնարավոր է ստանալ Նահանգներում ապրելու և աշխատելու իրավունք։

Դոնալդ Թրամփը այն անվանել է «Ոսկյա քարտ» և ընդգծել․ — «Մենք կվաճառենք այդ ոսկյա քարտը՝ շուրջ հինգ միլիոն դոլարով, դա կտա նույն՝ «Գրին քարտի» առավելությունները և գումարած այն, որ այն ճանապարհ է դեպի քաղաքացիություն։ Ունևորները կարող են գալ մեր երկիր՝ գնելով այդ քարտը»։

Միացյալ Նահանգների նախագահը չի թաքցրել, որ սա բյուջեի դեֆիցիտը լրացնելու միջոց է և չի բացառել, որ դրանից կօգտվեն նաև ռուս ներդրողները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print