Սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում փետրվարի 27-ի առավոտյան, մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 27-28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Երևանում փետրվարի 27-ի առավոտյան, մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print