ԱԺ մշտական հանձնաժողովի այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձել է վարորդներին ամեն տարի տրամադրվող բալային միավորներին:
«Ինչպես գիտեք, տրանսպորտային միջոցների վարորդներին յուրաքանչյուր տարի տրամադրվում է 9 տուգանային միավոր ու խախտումների քանակից ելնելով՝ միավորները պակասում են, ու եթե դրանք զրոյացվում են, ապա կասեցվում է տրանսպորային միջոցներ վարելու իրավունքը»:
«Նախագծով 9 տուգանային միավորի փոխարեն նախատեսվում է 13 միավոր: Եթե մենք դարձնում ենք 13 միավոր, ապա որոշակի առումով նվազում է նաև խախտումների համար նախատեսված պատժի չափը, հետևաբար հավասարեցնելու համար որոշակի վթարածին խախտումների համար բարձրացնելու ենք տուգանային միավորները»,- ասաց պատգամավորը: