Կառավարությունը 150 մլն դոլարի բյուջետային վարկ կտա «Լիդիան Արմենիային»՝ Ամուլսարը շահագործելու համար

Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շինարարության նպատակով կներգրավվի ավելի քան 1000 աշխատող, իսկ ծրագրի արդյունահանման կամ շահագործման ամբողջ տևողության ընթացում մշակման հանգույցներում, լաբորատորիաներում և վարչակազմում կստեղծվի շուրջ 700 աշխատատեղ:


Կառավարությունն իր փետրվարի 27-ի նիստում բյուջետային երաշխիք տրամադրելու մասին որոշում կայացրեց, որը պայմանավորված է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ։


ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված նախկինում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ ակնկալվում է, որ ծրագրի իրականացում իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա տարեկան շուրջ ՀՆԱ 1.0-1.5 տոկոսի չափով: Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շինարարության նպատակով կներգրավվի ավելի քան 1000 աշխատող, իսկ ծրագրի արդյունահանման կամ շահագործման ամբողջ տևողության ընթացում մշակման հանգույցներում, լաբորատորիաներում և վարչակազմում կստեղծվի շուրջ 700 աշխատատեղ:


Կառավարությունը, որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց, նպատակահարմար է համարել ընդունել երաշխիքով ապահովված վարկային պարտավորության ապահովման նպատակով հօգուտ առևտրային բանկերի ձևակերպված հաջորդող գրավը:
Այս որոշմամբ առաջարվում է տրամադրել մինչև 150 մլն դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք:


Ընդ որում, որպես երաշխիքի թողարկման նախապայման նախատեսվում է, որ այն տրամադրվում է, եթե որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսյա ժամկետում Ընկերությունը Ֆինանսների նախարարություն է ներկայացնում անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված Ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներառված հաշվեկշռային ակտիվների շուկայական գնահատման հաշվետվություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print