Որտեղից է շարունակվելու սահմանազատումը․ մանրամասնում է փոխվարչապետը

Մեր սահմանազատման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հրապարակային է և վերջին հանդիպումից հետո մենք հրապարակել ենք և մատնանշել ենք՝ ոնց ենք շարունակելու աշխատանքները: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա չկարողացավ պատասխանել, թե երբ են սկսելու սահմանազատման հաջորդ փուլը:

«Սահմանազատումը հյուսիսային անկյունից է սկսվելու: Իմ կարծիքով՝ մինչեւ սկսվելը մեկ հանդիպում էլ կլինի, որովհետև դեռ հարցեր կան քննարկելու: Մենք միշտ աշխատանքային խմբերով ենք հանդիպումը»,-ասաց նա:

Հարցին՝ որ կողմի առաջարկն է եղել՝ սահմանազատումն սկսել այդ հատվածից, փոխվարչապետը պատասխանեց. «Դա ընդհանուր կոնսենսուսային որոշում է:

Աշխատանքային հանդիպումների արդյունքում մենք անպայման կհրապարակենք մեր անելիքները: Հանդիպման կոնկրետ ամսաթիվ հիմա չեմ կարող նշել, բայց պայմանավորվածությունները կան, որ ինտենսիվ պետք են լինեն»,- ընդգծեց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print