Սյունիքում բեռնատարը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

Այսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 218 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 51-ամյա Ալի Զարեիազևկը իր վարած «MAZ» մակնիշի բեռնատարով հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ կցորդիչին ամրացված կոնտեյները կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը; 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print