Շատ ծանր տպավորություն է թողել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկարը, այլև մյուս գերիների դատավարության նկատները: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անրադառնալով Բաքվում ընթացող դատավարությանը և Ռուբեն Վարդանյանի հացադուլին:
«Ամբողջ ընթացքում ՀՀ Կառավարությունն օգտագործել է գոյություն ունեցող բոլոր այն հնարավոր գործիքները, որպեսզի փորձի լուծում գտնել: Լուծումն այն է, որ բոլոր գերիներն ազատվեն, այսինքն՝ այս պահին հաստատված 23 գերիները վերադառնան ՀՀ: Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, ջանքեր գործադրում ենք և շարունակելու ենք այդ ջանքերը գործադրել, որպեսզի ազատվեն բոլոր 23 հաստատված գերիները, որոնք Ադրբեջանում են»,- ասաց նա:
ԱԽ քարտուղարը հիշեցրեց՝ 2023 թվականին գերիների ազատման մասին հրապարարակային չէր խոսվում, ավելի շատ կենտրոնանում էին աշխատանքի վրա, և արդյունք եղավ: