Մարոկկոյի եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականները նվաճեցին աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգրեր։ Անցած առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականը լքեց պայքարը։
Խմբային մրցաշարի վերջին տուրում Խորվաթիայի եւ Բելգիայի հավաքականները խաղացին ոչ ոքի՝ 0:0:
E խմբում Խորվաթիան 5 միավորով գրավեց երկրորդ տեղը։ Խմբի հաղթող դարձավ Մարոկկոյի հավաքականը, որը 2:1 հաշվով պարտության մատնեց Կանադայի թիմին։
Մարոկկոյի թիմին հաղթանակ բերեցին Լոնդոնի «Չելսիի» 29-ամյա կիսապաշտպան Հակիմ Զիեշի գոլն արդեն չորրորդ րոպեին եւ իսպանական «Սեւիլիայի» 25-ամյա հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրիի գոլը 23-րդ րոպեին։ Նրան գոլային փոխանցում կատարեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա պաշտպան Աշրաֆ Հակիմին։
Մարոկկոյի հավաքականը վաստակեց 7 միավոր։ Կանադան երեք պարտություն կրեց։