Բաքվում սպիրտից մահացածների թիվը հասել է 20-ի

Բաքվում մեկ շաբաթում 20-ից ավելի մարդ Է մահացել տեխնիկական սպիրտի թունավորումից: 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ բժշկական սպիրտ արտադրող գործարարին արդեն ձերբակալել են ։ 

Բացի այդ, փետրվարի 22-23-ին Բաքվի Սաբունչիի շրջանում տեղի է ունեցել տեխնիկական սպիրտից զանգվածային թունավորում, որի հետևանքով մահացել է 15 մարդ:

Միջադեպի փաստով Սաբունչիի շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել, կատարվում է նախաքննություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print