Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ուրցաձոր գյուղի մի բնակիչ Ուրցաձոր տանող ճանապարհին ծառ է հատում: Ոստիկանները մեկնել են նշված վայր:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Ուրցաձորի 59-ամյա բնակիչը Դաշտաքար-Ուրցաձոր ճանապարհի աջակողմյան հատվածում ապօրինի հատել է մեկ ուռենի: Քաղաքացին հրավիրվել է Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին, իսկ ուռենիով բարձված կցորդիչը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վեդիի քննչական բաժին: