Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի հաշվեկշռում գտնվող ննջարանային մասնաշենքը վաղուց արդեն սաների համար որպես հանրակացարան է ծառայում: Տարբեր մանկատներից ժամանակին հաստատություն տեղափոխված երեխաները հասուն տարիքում կացարան չունենալու պատճառով վաղուց արդեն այստեղ են ապրում` երազելով սեփական բնակարանի մասին: Մեր տեսանյութի հերոսը նրանցից մեկն է, ով ամուսնացել ու մի քանի քմ տարածքում երեք երեխա է մեծացնում:
